ԼՂՀ նախագահը օգտակար է համարում Հայաստանի նախագահի հետ հանդիպումները

21.09.2007, 17:03
ԼՂՀ նախագահը օգտակար է համարում Հայաստանի նախագահի հետ հանդիպումները

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգտակար է համարում հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք սոցիալ-տնտեսական զարգացման և արցախյան հիմնահարցի հետ կապված բազմաթիվ հարցեր։ Բնականաբար, նման հանդիպումները օգտակար են և նպաստում են մեր զարգացման տեմպերի աճին»,-ասաց Սահակյանը։--0—