Հայաստանի աշխատանքի նախարարը նորմալ է համարում իրենց պաշտոններից ՀՅԴ նախարարների հնարավոր հետկանչումը
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը նորմալ է համարում նախագահական ընտրությունների նախաշեմին ՀՅԴ նախարարների հնարավոր հետկանչումն իրենց պաշտոններից։ Այս մասին նա հայտարարեց չորեքշաբթի մամուլի ասուլիսում՝ նվիրված նախարարի պաշտոնում իր պաշտոնավարման 100 օրվան։
«Ես նորմալ եմ համարում, եթե Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը անհրաժեշտ համարեն, որպեսզի ՀՅԴ անդամ նախարարներն ազատեն իրենց պաշտոնները»,-ասաց Վարդանյանը, որը Դաշնակցության անդամ է։
Նա միաժամանակ հավելեց, որ դա քաղաքական մշակույթի սահմաններում է և շեղում չէ նորմերից։
Վարդանյանի խոսքերով, ՀՅԴ-ն ղեկավարվում է այն հիմնադրյութներով, որոնք դրվել են իշխող կոալիցիայի ձևավորման գործընթացում։
«Մնացածը կլուծվի բանակցությունների և նպատակահարմարության հարցերի լուծման ընթացքում, իսկ վերջնականապես հարցը կլուծվի ՀՅԴ-ից այս տարվա նոյեմբերին նախագահական ընտրություններին թեկնածուի առաջադրումից հետո»,-ընգծեց նախարարը։
Հայաստանի նախագահի նստավայրում 2007թ. հունիսի 6-ին, Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ստորագրեցին քաղաքական կոալիցիա ստեղծելու մասին համաձայնագիր։
Իր հերթին քաղաքական կոալիցիան համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեց ՀՅԴ-ի հետ։
Հայաստանի կառավարության կազմում, որը ձևավորվել է 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ՀՅԴ-ն ներկայացված է երեք նախարարական պորտֆելներով՝ գյուղատնտեսության (նախարար Դավիթ Լոքյան), կրթության և գիտության (Լևոն Մկրտչյան), աշխատանքի և սոցիալական հարցերի (Աղվան Վարդանյան)։--0—