Հայաստանի նախագահը ծանոթացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքներին
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուրբաթ ընդունեց տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Իգոր Լևիտինին։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին նախագահի մամուլի-ծառայությունից, Լևիտինը և Հայաստանի վարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրին Քոչարյանին հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները, որը տեղի ունեցավ ուրբաթ Երևանում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև տնտեսական համագործակցության մակարդակը։
9-րդ նիստի արդյունքներով Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է մինչև 2010թ. տնտեսական երկարաժամկետ համագործակցության ծրագրերի իրականացման նախագիծը։
Նիստի օրակարգում եղած հարցերի շարքում քննարկվել է նաև հանձնաժողովի 2006-ի հոկտեմբերի 9-ի 8-րդ նիստից հետո ընդունված որոշումների և հանձնարարականների կատարման գործընթացին, ինչպես նաև համանախագահների 2007-ի մարտի 5-ի հանդիպմանը վերաբերող հարցեր։
Քննարկվել են նաև պայմանագրա-իրավական հիմքի զարգացման, առևտրա-տնտեսական և ֆինանսական հարաբերությունների հեռանկարները, հայկական ձեռնարկությունների գործարկումը, որոնք Ռուսաստանին էին փոխանցվել պետական պարտքի դիմաց, ինչպես նաև վառելիքաէներգետիկ, մարդասիրական, բնապահպանական, տրանսպորտի և կապի ոլորտներին վերաբերող հարցեր։--0—