Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգության մասին հայտարարությունը

05.09.2007, 15:08

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը հերքել է ղարաբաղյան կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը։

«Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ղարաբաղի պաշտպանության բանակն անվերապահորեն պահպանում  է հրադադարի ռեժիմը», - ասաց Ս. Հասրաթյանը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Չորեքշաբթի ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ, իբրև թե, Աղդամի և Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի գնդակոծման հետևանքով զոհվել է Ադրբեջանի Զինված ուժերի երկու զինծառայող։

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը ապատեղեկատվություն է անվանել նաև Ղարաբաղի զինծառայողների շրջանում կորուստների մասին՝ ադրբեջանական կողմից արված հայտարարությունը։-0-