ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը կմեկնի Մոսկվա
28.08.2007,
13:42
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը կմեկնի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա. երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
«Այցի ընթացքում քննարկելու են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,- նշեց Շահսուվարյանը։ --0--