ՀՀ ոստիկանությունը անհանգստացած է հրազենի կիրառմամբ հանցագործությունների աճով

03.08.2007, 16:24
ՀՀ  ոստիկանությունը անհանգստացած է հրազենի կիրառմամբ հանցագործությունների  աճով

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունն անհանգստացած է հրազենի կիրառմամբ կատարված հանցագործությունների թվի աճով, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

«Անհանգստություն է առաջացնում հրազենի կիրառմամբ կատարված հանցագործությունների աճի միտումը: Թեև ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է զենքի և զինամթերքի անօրինական շրջանառության և պատրաստման 108 դեպք, այնուամենայնիվ դա բավարար չէ»,- ասաց Հունանյանը:

2007թ. առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է հրազենի կիրառմամբ 57 հանցագործություն, որը բարձր է 2006թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 0,6%-ով: --0—