Հայաստանը հաջող է հանդես եկել Մոսկվայում տեղի ունեցած քիմիայի միջազգային 39-րդ օլիմպիադայում
25.07.2007,
11:10
Հայաստանը հաջող է հանդես եկել Մոսկվայում տեղի ունեցած քիմիայի միջազգային 39-րդ օլիմպիադայում

Հայաստանի թիմը աննախադեպ հաջողության է հասել երեքշաբթի Մոսկվայում ավարտված քիմիայի միջազգային 39-րդ օլիմպիադայում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, հայ երիտասարդ քիմիկոսները նվաճել են երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։
Արծաթե մեդալների արժանացել են ՀՀ ԿԳՆ թիվ 1 ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Բարդաղչյանը և Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի 9-րդ դասարանի սան Նարեկ Դշխունյանը։ Բրոնզե մեդալի արժանացել է Երևանի «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Արշավիր Ղահրամանյանը։
Հայկական թիմը գլխավորում էին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանը և նույն բուհի ասպիրանտ Արտակ Թովմասյանը։--0—