Հայաստանում լայն տարածում են ստանում աղեստամոքսային տրակտի հիվանդությունները. Առողջության հանրապետական կենտրոն
Հայաստանում լայն տարածում են ստանում աղեստամոքսային տրակտի հիվանդությունները։ Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արաբկիր» բժշկական կենտրոնի Երեխաների և դեռահասների առողջության հանրապետական կենտրոնի ղեկավար Սերգեյ Սարգսյանը։
Նրա խոսքերով, աղիների հիվանդությունները առաջանում են մանուկ հասակում և տարիքի հետ սրվում են։
«Մեր երկրում դեռ դպրոցական հասակից ձևավորվել է ոչ առողջ սննդակարգ և սննդի ոչ ճիշտ ռեժիմ, ինչը հետագայում առաջացնում է պաթոլոգիաներ», - ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ ամեն տարի «Արաբկիր» կենտրոնում տեղի են ունենում լյարդի քրոնիկ հիվանդությունների հետ կապված մի քանի վիրահատություններ, միաժամանակ պարզաբանելով, որ լյարդի փոխպատվաստման վիրահատություններ չեն իրականացվում։
«Արաբկիր» կենտրոնում (Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ) հուլիսի 5-ից 7-ն անցկացվում է կրթական կոնֆերանս՝ Արևելյան Եվրոպայի ամենամյա ամառային դպրոցի շրջանակներում։
Կոնֆերանսին մասնակցում են 70 մասնագետներ, որոնց թվում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի, հիվանդանոցների բժիշկներ, Երևանի պետական բժշկական համալսարանի և Գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներ։
Կոնֆերանսի շրջանակներում Մանկական գաստորէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և սննդի եվրոպական միության (ESPGHAN) յոթ դասախոսներ դասախոսություններ կկարդան տվյալ թեմաների վերաբերյալ, ինչպես նաև հայ գործընկերների հետ կքննարկեն հիվանդությունների բարդ դեպքերը, նաև՝ հիվանդների անկողինների մոտ ։ --0—