Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
17:15
20 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ բանակցությունների ընթացքում զգալի ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։
«Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ տնտեսական, ռազմաքաղաքական և միջազգային-իրավական ոլորտներում իրավիճակի կայունացման ապահովմանը:
«Մենք պատրաստ կլինենք, ինչպես գրված է եռակողմ հայտարարություններում, հնարավորինս աջակցել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի պարամետրերը համաձայնեցնելու հարցում»,- ասել է նախարարը։-0-
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
Դեպք էր տեղի ունեցել, երբ խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը