Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
07.05.2018,
17:43
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ընդունեց ընդդիմադիր Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ընդունեց ընդդիմադիր Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը։ Դատավորի որոշմամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից` երկիրը չլքելու ստորագրության դիմաց։
«Ես հնարավորություն տվեցի ամբաստանյալին վայելել ազատությունը»,– ասաց դատավորը` ընթերցելով վճիռը։
Նա նաև ավելացրեց, որ հաջորդ նիստը կկայանա մայիսի 15–ին։
Ղուկասյանը չի ընդունում իրեն ներկայացրած մեղադրանքները, հայտնելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել, և ժողովրդավարության հաղթանակից հետո դրանք նրա նկատմամբ չեն կարող կիրառվել։
Ընդդիմադիրին կալանավորելու մասին որոշումը Երևանի դատարանն ընդունել է 2016 թվականի օգոստոսի 2–ին։ Նա մեղադրվում է նույն տարվա հուլիսի 29–ին Հայաստանի մայրաքաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպման համար։ -0-