Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի քրեական ռեժիմների դեմ

13.12.2020, 15:55
Ամերիկայի հայկական համագումարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը
Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի քրեական ռեժիմների դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) այսօր տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը և Վաշինգտոնին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ:

Նախօրեին, ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։

Загружается новость ... "Лево"
«Ադրբեջանի նախագահի հրապարակային նվաստացուցիչ կոչը ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան և ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև նոյեմբերի 9-ին հրադադարի համաձայնագրի խախտումը և քրիստոնեական հայկական եկեղեցիների հետագա պղծումը Ալիևի և Էրդողանի ռեժիմների ցեղասպան մտադրությունների և անվստահության իսպառ բացակայության ևս մեկ վկայություն է», - ասել են ԱՀՀ-ում:

Կազմակերպությունը նշել է, որ, ըստ ամենայնի, ռուս խաղաղապահները միջամտել են իրավիճակին՝ Արցախում հարձակումը ճնշելու համար:

Միաժամանակ, ԱՀՀ- ն կարծում է, որ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեն Թուրքիայի և Ադրբեջանի քրեական ռեժիմների նկատմամբ` տարածաշրջանում իրենց ազդեցությունը պահպանելու և անմեղ զոհերին փրկելու համար: Որպես առաջին քայլ՝ ԱՀՀ-ն առաջարկում է սառեցնել Ալիևի և Էրգողանի ընտանիքների կոռումպացված անդամների ապօրինի ձեռք բերած անձնական գույքը:-0-