ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների ուղերձին` որոշում է ընդունել հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին։ Ինչպես նշել է Պուտինը, Ռուսաստանը չի նախատեսում օկուպացնել ուկրաինական տարածքները, բայց կողմ է Ուկրաինայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։–0–