Ունենք համաձայնություն Թուրքիայի հետ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը. Միրզոյան

15.02.2023, 14:16
Միրզոյանն Անկարայում հայտարարել է, որ կա համաձայնություն Թուրքիայի հետ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը
Ունենք համաձայնություն Թուրքիայի հետ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը. Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը քննարկել է հայ-թուրքական սահմանի բացման մանրամասները։

«Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել Հայաստանի պատրաստակամությունն ու ցանկությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանների բացման հարցում»,- ասաց Միրզոյանը։

  Նա նշեց, որ Չավուշօղլուի հետ քննարկվել են այս գործընթացի մանրամասները։

«Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին, սահմանի ամբողջական բացման նախանշումով»,- ասաց Միրզոյանը։-0-