ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի կողմից վարձկանների հավաքագրման նոր մեխանիզմը կարող է գործի դրվել տարբեր տեղերում և տարբեր ձևերով, քանի դեռ միջազգային հանրությունը չի արձագանքել:
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Թուրքիայի և սիրիացի վարձկանների ներգրավումը ղարաբաղյան հակամարտության մեջ խիստ բարդացրել է իրավիճակը:
Загружается новость ... "Лево"
«Նրանց ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար: Իրանը ևս հայտարարել է, որ այն դիտում է որպես սպառնալիք: Ռուսաստանը ևս հայտարարել է, որ դա սպառնալիք է համարում», – ասել է ՀՀ վարչապետը։
Վարչապետն պարզաբանել է, թե ինչու է այս իրավիճակը հատկապես վտանգավոր, և ինչու պետք է միջազգային հանրությունը հաշվի առնի և քայլեր ձեռնարկի դրա դեմ: Փաշինյանը նշում է, որ դա թուրքական նոր գործելաոճն է, նրա խոսքով` «մեխանիզմը», որով փորձ է արվում «վերականգնել Օսմանյան կայսրությունը, որքան էլ դա տարօրինակ հնչի»:
«Այդ «մեխանիզմը», այն է՝ Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող սիրիական շրջաններում վարձկանների հավաքագրումը Անկարայի արտաքին քաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով, արդեն կիրառվել է Լիբիայում, այժմ կիրառվում է Լեռնային Ղարաբաղում, «և ո՞վ գիտի, թե որտեղ է կիրառվելու հաջորդ անգամ», – հարցադրում է արել Փաշինյանը:–0–