ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիան ճնշում է գործադրելու Հայաստանի վրա Ադրբեջանի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն` անդադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» առաջ մղմանը։
«Ճնշումն ակնհայտ է։ Հիմա ամենավտանգավոր ամիսներն են, քանի որ մինչև ընտրությունները (Թուրքիայի նախագահի, խմբգր.) մի քանի ամիս է մնացել։ Կարծում եմ, որ այս ամիսներին Թուրքիան գործողություն չի ձեռնարկի, իսկ ճնշումը կաճի, կգործադրվի Ադրբեջանի միջոցով», – ասաց Սաֆրաստյանը։
Նա դրական արձագանքեց այն հարցին, թե կարող է այս ամենը հանգեցնել նոր ռազմական էսկալացիայի, եթե Ադրբեջանը թույլտվություն ստանա Թուրքիայի կողմից։
«Ոչ միայն «դոբրո» կստանա, այլև այդ ամենը կպատրաստվի Թուրքիայի կողմից։ Միասին կանեն։ Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Չեմ ասի, որ դրա հավանականությունը 100% է, բայց նման հավանականություն կա», – ասաց նա։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում