Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

19.12.2022, 21:31
Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

Մեկ այլ հրամանագրով, Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար 2021թ.-ի օգոստոսի 3-ին:

Համբարձում Մաթևոսյանն ազատվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնից դեկտեմբերի 12-ին: Նան նշանակվել էր այդ պաշտոնին 2021թ.-ի նոյեմբերի 25-ին: Մինչ այդ երեք տարի զբաղեցրել է Արմավիրի մարզպետի պաշտոնը:-0-