Սաղաթելյանն ասել է, թե ինչ են քննարկել Փելոսիի հետ փակ հանդիպման ժամանակ

18.09.2022, 20:20
Սաղաթելյանն ասել է, թե ինչ են քննարկել Փելոսիի հետ փակ հանդիպման ժամանակ
Սաղաթելյանն ասել է, թե ինչ են քննարկել Փելոսիի հետ փակ հանդիպման ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, ով ընդդիմության առաջնորդներից է, խոսել է թեմաների մասին, որոնք քննարկվել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հետ:

Հիշեցնենք, որ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով ժամանել է Հայաստան: Պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հանդիպել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Փելոսիին դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ:

«Խոսեցինք Ադրբեջանի ագրեսիայի մասին: Մեզ համար անընդունելի է Բաքվի աջակցությունն ԱՄՆ-ի կողմից: Խոսքը ռազմաքաղաքական աջակցության մասին է։ Դրանից Ադրբեջանը դառնում է ավելի սանձարձակ ու լկտի, շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Խոսեցինք 907 բանաձևի մասին (որն արգելում է ռազմական օգնությունն Ադրբեջանին, խմբգր.) և հաջորդ տարի օգնությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին», - ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով, քննարկվել է նաև հայ ռազմագերիների մասին հարցը:-0-