ՌԴ ԱԳՆ. «Ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը»

12.01.2023, 15:33
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը
ՌԴ ԱԳՆ. «Ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը»
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուս խաղաղապահների դեմ սադրանքները կարող են զգալի վնաս հասցնել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Загружается новость ... "Лево"

«Մենք անընդունելի ենք համարում մեր խաղաղապահների դեմ հրապարակային հարձակումներն ու սադրանքները։ Նրանք խաղաղության երաշխիքներն են այս տարածաշրջանում։ Նման գործողությունները կարող են զգալի վնաս հասցնել հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացին», – ասել է Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան ընդգծել է, որ ՌԴ–ն շարունակում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված աշխատանքը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարությանը համապատասխան։

«ՌԴ ՆԳՆ–ի, ՊՆ–ի և Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության մասով ձեռնարկվում են հետևողական քայլեր դեէսկալացիայի համար։ Անհրաժեշտ է գտնել լուծում, որն ընդունելի է բոլոր կողմերի համար։ Հիմա միջանցքով անցնում են հումանիտար օգնության շարասյուներ», – նշել է նա։–0–