Պուտինն ու Էրդողանը կողմ են արտահայտվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնմանը

09.04.2021, 23:08
Պուտինը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ վերջերս տեղի ունեցած շփումների արդյունքների մասին
Պուտինն ու Էրդողանը կողմ են արտահայտվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ուրբաթ հեռախոսազրույցի ընթացքում կողմ են արտահայտվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնմանն ուղղված աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությանը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կարգավորման խնդրին։ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերն` ուղղված իրավիճակի հետագա կայունացման ապահովմանը, 2020թ.–ի նոյեմբերի 9–ի և 2021թ.–ի հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրականացմանը։

Загружается новость ... "Право"

Պուտինը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ վերջերս տեղի ունեցած շփումների արդյունքների մասին։–0–