Պուտինը հանձնարարեց ՌԴ ԶՈւ-ին ապահովել խաղաղություն ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում

22.02.2022, 01:51
Պուտինը հանձնարարեց ՌԴ ԶՈւ-ին ապահովել խաղաղություն ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում
Պուտինը հանձնարարեց ՌԴ ԶՈւ-ին ապահովել խաղաղություն ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց ՌԴ ԶՈւ-ի միջոցով ապահովել ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում խաղաղության պահպանման գործառույթները: Այս մասին նշվում է ՌԴ նախագահի հրամանագրում:

Նշվում է, որ ՌԴ ՊՆ-ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարների դիմելու կապակցությամբ հանձնարարվել է ՌԴ Զինված ուժերի կողմից Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Լուգանսկի ժողովրդական հանրապետության տարածքում իրականացնել խաղաղության ապահովման գործառույթներ:

  Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի ժողոովրդական հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու մասին: Հանրապետությունների առաջնորդների հետ ստորագրվեցին բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրեր:-0-