Պրահայում տեղի է ունենում Փաշինյան-Էրդողան հանդիպումը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

06.10.2022, 21:24
Այս րոպեներին Պրահայում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրողանի հանդիպումը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Պրահայում տեղի է ունենում Փաշինյան-Էրդողան հանդիպումը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս րոպեներին Պրահայում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրողանի հանդիպումը:

Նշենք, որ այս հանդիպումից առաջ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով, Փաշինյանի հետ բանակցություններում Էրդողանը մտադիր է առաջարկել նրան երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն անցկացնել հերթականությամբ՝ Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում: Բացի այդ, ինչպես սպասվում է, Էրդողանը հանդես կգա առաջարկներով տարածաշրջանում լարվածության նվազման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հարցում:-0-