Փորձագետը նշել է թուրք–ադրբեջանական 3 սպառնալիքները Հայաստանի նկատմամբ
07.12.2020,
16:36
Փորձագետը նշել է թուրք–ադրբեջանական 3 սպառնալիքները Հայաստանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տարածաշրջանում այս պահին ստեղծված իրավիճակում Հայաստանի համար կա երեք սպառնալիք և երեք խնդիր, որոնք անհրաժեշտ է լուծել, ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը երկուշաբթի խորհրդարանական լսումների ժամանակ։
«Թուրք–ադրբեջնական սառնալիքն արդեն վաղուց դարձել է իրականություն, և մենք արդեն վաղուց պետք է պատրաստ լինեինք պայքարել դրա դեմ։ Այդ երկու պետությունները միավորվել են, և համապատասխանաբար նրանցից բխող սպառնալիքը մեր հասցեին աճում է», – ասաց Մելքոնյանը։
Երկրորդ սպառնալիքը, նրա խոսքով, թուրք–ադրբեջանական ոտնձգություններն ու դրանց ընդլայնումն է, որոնք դրսևորվում են տարբեր ուղղություններում, այդ թվում` Մեղրիի նկատմամբ, որը հայտնի պանթուրքական ծրագրի հիմքն է։
«Էրդողանն արդեն պատկերացնում է, թե ինչպես և ինչ ճանապարհ է անցնելու Մեղրիով, ինչը բացահայտ խոսում է այն մասին, որ նրանց ոտնձգություններն արդեն պլանավորված են», – ասաց Մելքոնյանը։
Նա նշեց նաև ֆինանսական և կրոնական սպառնալիքներն`որպես օրինակ բերելով Դադիվանքում ուդի հոգևորականին քարոզիչ նշանակելը։
Երրորդ սպառնալիքը, Մելիքյանի խոսքով, կարող է ընդունել «դրական» փոփոխությունների կերպարանք։
«Կա հռետորական հարց. Թուրքիան կարող է հայտարարել Հայաստանի հետ սահմանները բացելու պատրաստակամության մասին, ի՞նչ պետք է անի Հայաստանը, և կա՞ նման սպառնալիքը կանխելու ծրագիր», – ասաց Մելքոնյանը։
Նա նաև սահմանեց երեք հիմնական խնդիրները հայկական իշխանությունների համար, որոնք պետք է լուծվեն մոտ ապագայում։ Որպես առաջին` նա նշեց իրատեսությունը` պարզաբանելով, որ ծրագրերը պետք է կառուցվեն իրատեսական հիմքով։
«Երկրորդը վերլուծական և քաղաքական դաշտի տգիտության վերացումն է, քանի որ վերջին տարիներին դիլետանտիզմը քանդել է բոլոր համակարգերը` հանգեցնելով նման հետևանքների», – ասաց Մելքոնյանը։
Որպես երրորդ քայլ` նա նշեց, որ պետք է հաշվի առնել նոր մարտահրավերները, մասնավորապես, պետք է առանց ինքնախաբեության բացահայտել փոխված իրավիճակում թուրք–ադրբեջանական նոր մարտահրավերներն ու քննարկել համապատասխան ծրագրերը։–0–

Загружается новость ...
"Право"