411
5.11
388.18
+13
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը մեկնաբանել է` արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել «խաղաղության համաձայնագիր»

23:01
07 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի պատրաստակամությունն արձագանքել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող «խաղաղության համաձայնագրի» կնքման առաջարկին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ երկրի համար չեն մնա խոչընդոտներ Հայաստնաի հետ հարաբերությունների կարգավորման համար, եթե նա լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի բացառում Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությունը, «եթե դրական ազդակներ լինեն Հայաստանից»։ Միաժամանակ Ալիևը Զանգեզուրն ու Երևանն անվանել է «Ադրբեջանի պատմական տարածքներ» և խոստացել է «վերադառնալ այնտեղ»։

«Խաղաղության առաջարկը Ադրբեջանի մենաշնորհը չէ։ Մենք ինքներս ենք խաղաղության առաջարկ արել։ Եվ դա արել ենք մի քանի անգամ։ Շատ տարօրինակ են այդ հայտարարությունները, որ Հայաստանը չի արձագանքել։ Հայաստանը արձագանքել է այդ հայտարարություններին, Հայաստանը ասել է, որ պատրաստ է, և մենք ընդգծել ենք, որ ԵԱՀԿ Մինսի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային ձևաչափի նպատակը հենց խաղաղության համաձայնագրի հասնելն է։ Եվ մենք ասել ենք, որ այո, պատրաստ ենք այդ քննարկումներին և պատկերացնում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կատարվող աշխատանքի արդյունքներով, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներառմամբ», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայաստանը այս դիրքորոշումը հստակ արտահայտել է և ասել է, որ պատրաստ է խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին։

«Այդ դարաշրջանը բացելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից արտահերթ խրոհրդարան ընտրությունների արդյունքում։ Եվ դա արձանագրել ենք կառավարության ծրագրում և արձագանքել ենք միջնորդներին և հրապարակային արձագանքել ենք, որ այո, մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններին», – ասաց Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով