Փաշինյանը մեղադրել է Ալիևին Սոչիի համաձայնագիրը կոպտորեն խախտելու մեջ
12:51
11 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Սոչիի համաձայնագիրը կոպտորեն խախտելու մեջ:
«Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտեց Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու պայմանավորվածությունը։ Տարօրինակ է, բայց նա Հայաստանին մեղադրում է փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ», - գրել է Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում:-0-
Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանել է շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Հայաստանին փորձում են ստիպել մուտք գործել Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն