Փաշինյանն այսօր հանդիպել է Արցախի նախագահի հետ
12.10.2022,
14:33
Փաշինյանն այսօր հանդիպել է Արցախի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, «Ազատությանը» փոխանցել է կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը։
Նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ, ասաց Խաչատրյանն՝ առանց լրացուցիչ մեկնաբանություններ հաղորդելու։
Վարչապետի պաշտոնական կայքում հաղորդագրություն և լուսանկար չկան հանդիպումից։
Դեռ կիրակի օրն էր Արցախի նախագահ խոսնակը հայտարարել, որ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը գալիս է Երևան Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հայտարարությունից 3 օր էր անցել, սակայն պատվիրակության հետ հանդիպում տեղի չի ունեցել և կողմերից ոչ մեկը չի պարզաբանել, թե ինչն է խնդիրը։-0-