Փաշինյանի առաջարկությամբ Էդմոն Մարուքյանը նոր պաշտոնի է նշանակվել
14.03.2022,
18:11
Փաշինյանի առաջարկությամբ Էդմոն Մարուքյանը նոր պաշտոնի է նշանակվելշ

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
Այս մասին Մարուքյանը հայտնել է Facebook-յան իր էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը: Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը», - նշել է Մարուքյանը:-0-