Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին

04.10.2023, 15:54
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը։

Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին և խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին։ Դրանից մի քանի օր առաջ ձերբակալվել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար, գեներալ Լևոն Մնացականյանը և պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Դավիթ Մանուկյանը։

«Եթե ուզում եք հարցնել, թե ինչ են անում Հայաստանն ու պաշտոնական Երևանը իրենց քաղաքացիներին օգնելու համար, որոնց մասին նշեցիք, ապա հարցը պետք է ուղղել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներին։ Եթե ուզում եք հարցնել, թե ինչ է անում Ռուսաստանը օգնություն ցուցաբերելու համար, ապա առաջին հերթին. պետք է հիշել, որ նշված քաղաքացիները Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ նրանցից ոմանք հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ մյուսները սկզբում միայն ունեցել են ՌԴ քաղաքացիություն։

«Մեզ ոչ ոք չի դիմել։ Ոչ մի դիմում չունենք՝ ֆորմալ, ոչ ֆորմալ»,- ասել է նա։-0-