Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը (ՈւՂԻՂ)

11.01.2021, 15:30
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը. ՈւՂԻՂ
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը (ՈւՂԻՂ)
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։

Հանդիպման նախաձեռնողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։

Ինչպես նախօրեին հայտնել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջեւանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:–0–