Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հարցը կներկայացվի ԱՄՆ Սենատի ուշադրությանը. Մակունցը հանդիպել է Սենատի անդամի հետ
17.11.2021,
10:16
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հարցը կներկայացվի ԱՄՆ Սենատի ուշադրությանը. Մակունցը հանդիպել է Սենատի անդամի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլենի հետ, հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը:
Դեսպան Մակունցը սենատորին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժման մասին։
Դեսպան Մակունցը կարևորել է միջազգային հանրության կողմից արդբեջանական սադրիչ գործողությունների դատապարտումը։
Սենատոր Վան Հոլլենը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ նշյալ խնդիրը կներկայացնի Սենատի գործընկերների ուշադրությանը։–0–