Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը
01.02.2023,
11:10
Հաստատվել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը կազմակերպելու ռուսական կողմի պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի շարունակել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների քննարկումը։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը կազմակերպելու ռուսական կողմի պատրաստակամությունը երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։–0–