Լավրով. ՀՀ–ում ընդդիմությունը փորձում է սպեկուլյացիայի ենթարկել Արցախի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հետ կապված իրավիճակը

12.11.2020, 17:13
Լավրով. ՀՀ–ում ընդդիմությունը փորձում է սպեկուլյացիայի ենթարկել Արցախի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հետ կապված իրավիճակը
Լավրով. ՀՀ–ում ընդդիմությունը փորձում է սպեկուլյացիայի ենթարկել Արցախի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հետ կապված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ընդդիմությունը փորձում է սպեկուլյացիայի ենթարկել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հետ կապված իրավիճակը, հինգշաբթի լրագրողներին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նոյեմբերի 11–ին Ազատության հրապարակում մեկնարկել է 17 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը, որը շարունակվել է կառավարության և Ազգային ժողովի շենքերի մոտ։ Հանրահավաքի նպատակն է հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի` ի նշան Արցախի հարցով հայտարարության ստորագրման դեմ բողոքի, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։ Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հորդորել էր զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց` հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Բերման է ենթարկվել մոտ 130 մարդ։ ՀՔԾ–ն հայտարարեց, որ հարուցվել է քրեական գործ «Զանգվածային անկարգություններ» հոդվածով։

«Տեսնում ենք բողոքի ցույցերը, որոնք հիմա բարձրացել են Երևանում, տեսնում ենք, թե որքան է ընդդիմությունը փորձում սպեկուլյացիայի ենթարկել այս իրավիճակը։ Այնտեղ, իհարկե, կան անկեղծ մարդիկ, որոնց համար, երևի, ցավալի է, որ ամեն ինչ այսպես ավարտվեց այս փուլում։ Չնայած ընդգծեմ, որ չպետք է լինեին պատրանքներ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող յոթ շրջանները պետք է ընդմիշտ մնան այն վիճակում, որում եղել են մեկ, մեկուկես, երկու ամիս առաջ», – ասել է Լավրովը։

Загружается новость ... "Лево"

Նրա կարծիքով, պատասխանատու իշխանությունները պետք է բացատրեին բնակչությանը, որ պետք է լինելու ինչ–որ փուլում այս կարգավորումն իրականացնել` համապատասխան այն սկզբունքների, որոնք առաջարկվելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և երկար տարիներ գտնվում են սեղանի վրա։

«Դրանք, իմ կարծիքով, բացում էին կատարյալ ուղի, որպեսզի այս հակամարտությունը կարգավորվի առանց որևէ արյունահեղության և առանց տարածաշրջանային անվտանգությանը վնասելու, առաջին հերթին, իհարկե, Ղարաբաղի հայերի և Ղարաբաղում բնակվող այլ էթնիկ խմբերի և տարածաշրջանի երկրներից` Հայաստանի և Ադրբեջանի», – ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ բոլոր հաղորդակցությունների ապաարգելափակումը` տրանսպորտային, տնտեսական, պետք է մեծ դրական դեր խաղա տարածաշրջանի վերածննդի համար, այդ թվում` Հայաստանի տնտեսության վերելքի համար, որը բոլորից շատ էր տուժում Ադրբեջանի և Թուրքիայի գծով առևտրային և տրանսպորտային կապերի դադարեցման պատճառով։

«Հիմա, ըստ այդ պայմանավորվածության, որն ուժի մեջ է մտել, բոլոր այդ կապերը վերականգնվում են։ Տնտեսությունը պետք է ազատ շնչի, պետք է հայտնվի տրանսպորտային կապ Հայաստանի գործընկերների հետ։ Այնպես որ ես վստահ եմ, որ եթե մենք կատարենք այն ամենն, ինչի մասին պայմանավորվել ենք, իսկ ես դեռ չեմ տեսնում նշաններ, որ ինչ–որ մեկը փորձում է խախտել այդ պայմանավորվածությունները, ապա բոլորը շահում են», – ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ կապի մեջ է հայ գործընկերների հետ, նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա անձամբ հեռախոսազրույց է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և վստահություն է հայտնել, որ հայկական կառավարությունը հասկանում է պատասխանատվության իր ամբողջ ծավալը։

«Հուսով եմ, որ հայկական կառավարությունը հասկանում է, որ ստորագրել է այդ պայմանավորվածությունները` ելնելով իր ժողովրդի բարձրագույն շահերից, և ես վստահ եմ, որ այդ համաձայնագրի ամբողջականությունը կպահպանվի, և այն կկատարվի։ Համենայն դեպս Հայաստանում տեսնում եմ բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք հասկանում են տեղի ունեցածն ու դրանից ճիշտ եզրակացություններ են անում», – ասել է Լավրովը։–0–