Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուց դուրս է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

20.12.2022, 18:18
ՀԱՊԿ-ից հայտնել են, որ Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուց դուրս է
Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուց դուրս է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ-ը ելնում է նրանից, որ Լաչինի միջանցքի հարցի լուծումը, որը միջազգային մակարդակում բարձրացնում է Երևանը, գտնվում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուց դուրս, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Նման դիմումներ (Հայաստանի կողմից Լաչինի միջանցքի կապակցությամբ, խմբգ.) չեն եղել, մենք ելնում ենք նրանից, դա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուց դուրս է», - ասել է Զասը:

Ավելի վաղ Հայաստանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանին իրազեկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին, ինչպես նաև դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել կանխարգելիչ միոցներ և պարտադրել նրան ապաշրջափակել միջանցքը:-0-