Կրեմլն արձագանքել է Արցախում տիրող իրավիճակին
28.09.2020,
17:03
Կրեմլն արձագանքել է Արցախում տիրող իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կրեմլը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ առավելագույն զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։
«Հիմա մենք կոչ ենք անում բոլոր, առաջին հերթին հակամարտող կողմերին դրսևորել առավելագույն զսպվածություն, հրաժարվել ռազմական մեթոդներից ու ցանկացած քայլերից, որոնք կարող են հրահրել իրավիճակի հետագա անցանկալի սրացում, որն առանց այդ էլ գտնվում է ռազմական բախման փուլում», – նշել է Պեսկովը։
Նրա խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտության դեպքում հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ։
«Անհրաժեշտության դեպքում դրանք (կապերն Ադրբեջանի ղեկավարության հետ), իհարկե, տեղի կունենան» ,– ասել է Կրեմլի ներկայացուցիչը` պատասխանելով ադրբեջանական կողմի հետ Պուտինի հնարավոր զրույցի մասին հարցին, քանի որ նախօրեին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը։
Պեսկովը նաև ուշադրություն է դարձրել նրան, որ «ռազմական գործողությունների վերսկսման ամենաառաջին ժամերից նախարար Լավրովը (ՌԴ ԱԳ նախարարը) մշտական կապի մեջ է եղել գործընկերների հետ»։
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 58 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–

Загружается новость ... "Лево"