Հստակ տեսակետների անկեղծ փոխանակում և կարգավորում առանց նախապայմանների. տեղի է ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

03.05.2022, 18:26
Վիեննայում տեղի է ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
Հստակ տեսակետների անկեղծ փոխանակում և կարգավորում առանց նախապայմանների. տեղի է ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։-0-