Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
03.10.2023,
14:57
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը

ԵՐԵՎԱՆ ,3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը։
ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի վավերացրեց Հռոմի ստատուտը։
«Մեծ ափսոսանքով տեղեկացա Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման մասին։ Այս որոշումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ մեր առաջնորդի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի նկատմամբ»,- գրել է Վորոբյովն իր Telegram ալիքում։
Նա նշել է, որ հայ խորհրդարանականների որոշումը ոչնչացնում է այն կառուցողական ու վստահելի հարաբերությունները, որոնք ձևավորվել են ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում։
«Բայց վստահ եմ, որ ոչ մի ուժի չի հաջողվի քանդել ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը»,- գրել է նա։
Նշենք, որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։
Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել էին, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար։–0–