Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)

05.06.2023, 11:42
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը:

«Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում։ Եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, ինչպես նաև լինի միջազգային հանրության աջակցությունը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր»,- հայտարարել է նա:

Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը տրամադրված է հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիրը:
«Դա կարող է լինել տարվա ընթացքում կամ կարող է մինչև տարեվերջ ձգվել», – ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով, հայկական կողմի տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակներում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք:–0–