422.1
5.07
386.33
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին (ՎԻԴԵՈ)

15:58
29 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով:

Հայաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է, որ իր համար պատիվ ու հաճույք է Հայաստանի Հանրապետության անունից ելույթ ունենալ Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին։

Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։

«Դրա արդյունքում մեր երկիրը բարելավել է իր դիրքերը համաշխարհային տարբեր վարկանիշներում։ Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում: Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքերը 12 կետով։ Անցած տարի Հայաստանը 7 կետով բարելավել է իր դիրքերը Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսում», – նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը շարունակում է պայքարել կլիմայի փոփոխության դեմ՝ ցածր արտանետումներով էներգետիկ ոլորտ և կենսունակ կանաչ տնտեսություն կառուցելու համար:

«Մենք առաջընթաց ենք գրանցել «Energy Trilemma Index 2021» էներգետիկական միջազգային վարկանիշում՝՝ զբաղեցնելով 53-րդ տեղը 127 երկրների շարքում։ Մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը զուգընթաց, մենք 2022 թվականի սեպտեմբերին ստիպված էինք բախվել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիայի, ինչը հանգեցրեց Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացմանը։ Դեռևս սեպտեմբերին մենք զգացինք ժողովրդավարական երկրների միասնականությունը և նրանց կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը։ Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին և մյուս գործընկերներին, որոնք դիվանագիտական միջոցներով օգնեցին մեզ կասեցնել հետագա ներխուժումը», – նշել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է մարդու իրավունքների խախտումներն ամբողջ աշխարհում, և «մենք շատ բան պետք է անենք միասին՝ կանխելու ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները:
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է։ Եվ մենք չենք կարող աչք փակել դրա վրա։ Միևնույն ժամանակ, ես կրկնում եմ, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի, և որ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը կօգնի մեզ գտնել ճանապարհ դեպի խաղաղություն», – ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ ժողովրդավարությունը շարունակական աշխատանք է, և «մենք կշարունակենք ստանձնել նոր պարտավորություններ՝ Հայաստանի համար նոր նշաձող սահմանելով համաշխարհային ժողովրդավարական վարկանիշային աղյուսակում։ Ես հավատում եմ ժողովրդավարության ուժին՝ հանուն խաղաղության, հանուն ազատության, հանուն երջանկության»։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
11 Մայիսի 2023
ՌԴ–ն Հայաստանից և Ադրբեջանից զուսպ մոտեցում է ակնկալում նոր սրացման ֆոնին. Կրեմլ
Պեսկովը հայտնել է նաև, որ Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց են ունեցել Մոսկվայում Հաղթանակի օրը Հայաստանի վարչապետի այցի ժամանակ
13:41
09 Մայիսի 2023
ԱԽ քարտուղարն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին (ՎԻԴԵՈ)
Արմեն Գրիգորյանն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին. ՎԻԴԵՈ
13:14
08 Մայիսի 2023
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ
11:25
08 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում. Financial Times
Financial Times–ը հայտնում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև խաղաղ բանակցությունների վերսկսման մասին
15:19
05 Մայիսի 2023
Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. Ալեն Սիմոնյանն` Անկարայում (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը Թուրքիայում հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. ՎԻԴԵՈ
23:30
04 Մայիսի 2023
Մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ. ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
ՀՀ ԱԳՆ-ից, ներկայացնելով Միրզոյան-Բայրամով հանդիպումների արդյունքները, հայտնեցին, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ
23:21
04 Մայիսի 2023
Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ, հիմա դա ամենալուրջ խոչընդոտներից մեկն է խաղաղության գործընթացում. Փաշինյան
Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ, հիմա դա ամենալուրջ խոչընդոտներից մեկն է խաղաղության գործընթացում
23:00
04 Մայիսի 2023
Բլինքեն. Բաքուն և Երևանը շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ
Բլինքենը հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ
09:52
04 Մայիսի 2023
Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
Միրզոյանը խոսել է ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի մասին
11:03
03 Մայիսի 2023
Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. «Ազատություն»
Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում
18:55
01 Մայիսի 2023
Վաշինգտոնում ընթանում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաքում ընթանում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը