Հայաստանը ՌԴ–ին չի տեղեկացրել ՀԱՊԿ–ից դուրս գալու մտադրության մասին․ Պեսկով

23.01.2025, 14:45
Մինչ այժմ Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
Հայաստանը ՌԴ–ին չի տեղեկացրել ՀԱՊԿ–ից դուրս գալու մտադրության մասին․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մինչ այժմ Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՀԱՊԿ-ն ինքնուրույն, հասուն կազմակերպություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու պահանջված լինելը», - ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց վերջին հեռախոսազրույցում (հունվարի 17, խմբ.) չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման թեման։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր տարեկան զեկույցում անհավանական էր համարել 2025 թվականին ՀԱՊԿ-ին հանրապետության մասնակցության սառեցման կասեցումը։