Հայաստանն աշխատում է Թուրքիայի հետ դիվանագիտական կապերի հաստատմամբ․ ուղղությամբ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կարևոր է, որ մենք կարողանանք Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր հաստատել, և այս ուղղությամբ աշխատում ենք, հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
«Հաճախ մարդիկ ինձ հարցնում են` արդյոք ես լավատես, թե վատատես այս հարցում։ Պետք է ասեմ, որ ես ոչ լավատես եմ, ոչ վատատես։ Ես պրագմատիկ եմ և հասկանում եմ, որ պետք է աշխատենք այնքան, մինչև խնդիրը լուծվի», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով, ամենակարևորը խաղաղության օրակարգից չշեղվելն է։
«Մենք պետք է կենտրոնանանք դրա վրա` որպես նպատակ և աշխատել առանց հանձնվելու, առանց հիասթափվելու։ Բայց սրա համար, իհարկե, մենք միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք, և ես հույս ունեմ, որ այս աջակցությունը կլինի», – ասել է նա։