Հասկացանք, որ ձեր ծնունդն է, բայց հանգիստ. Արշակյանը Գեղամ Մանուկյանին զրկեց խոսքի իրավունքից (ՎԻԴԵՈ)

09.02.2022, 12:44
Հասկացանք, որ ձեր ծնունդն է, բայց հանգիստ. Արշակյանը Գեղամ Մանուկյանին զրկեց խոսքի իրավունքից. ՎԻԴԵՈ
Հասկացանք, որ ձեր ծնունդն է, բայց հանգիստ. Արշակյանը Գեղամ Մանուկյանին զրկեց խոսքի իրավունքից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ հերթական նիստի ժամանակ զրկվեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից։ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մինչև նրան խոսքի իրավունքիզ զրկելը, մեկ անգամ նախագզուշացում էր հայտարարել։

«Պարոն Մանուկյան, հասկացանք, որ էսօր Ձեր ծնունդն է, բայց խնդրում եմ տեղից չարձագանքել ելույթներին։ Ձեզ նախազգուշացում եմ հայտարարում»,- ասաց Արշակյանը։

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքել էր ՔՊ-ի պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթին։ Ղազարյանն իր ելույթում խոսում էր միջազգային այն զեկույցների մասին, որոնք, նրա խոսքով, անդրադարձել էին Հայաստանում ժողովրդավարության բարձրացմանը։

 «Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ այս իրականություն, որովհետև այն կեղծ իրականությունը, որը դուք ստեղծել եք ձեր շուրջ, արդեն մեկ անգամ վնասել է ձեզ նախընտրական շրջանում»,– ասաց Ղազարյանը։-0-