ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ

08.02.2022, 20:52
ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը երեքշաբթի կանչվել է ԱԳՆ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը երեքշաբթի կանչվել է ԱԳՆ, «Նովոստի-Արմենիա»-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«ՀՀ-ում Բելառուսի դեսպանն այսօր եղել է ԱԳՆ-ում», - նշեց նա՝ չհայտնելով այլ մանրամասներ:

Նշենք, որ նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ հետխորհրդային հանրապետությունները կարող են միանալ Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը: Մասնավորապես, խոսելով Հայաստանի մասին, Լուկաշենկոն հայտարարել է. «Հայաստանը փախչելու տեղ չունի: Ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»:

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լուկաշենկոյի հայտարարությունը՝ նշելով, որ Լուկաշենկոյի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ:-0-