«Հայաստանը փախչելու տեղ չունի». ԱԳՆ-ն մեկնաբանել է Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունը

08.02.2022, 14:39
«Հայաստանը փախչելու տեղ չունի». ԱԳՆ-ն մեկնաբանել է Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունը
«Հայաստանը փախչելու տեղ չունի». ԱԳՆ-ն մեկնաբանել է Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունը:

Նշենք, որ նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ հետխորհրդային հանրապետությունները կարող են միանալ Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը: Մասնավորապես, խոսելով Հայաստանի մասին, Լուկաշենկոն հայտարարել է. «Հայաստանը փախչելու տեղ չունի: Ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»:

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», - գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Facebook-յան իր էջում:-0-