ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

11.03.2021, 10:09
Նախօրեին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 10-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Загружается новость ... "Лево"

«Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների։–0–