Ղարաբաղյան հարց, ՀՀ անվտանգություն․ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
19:30
02 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակն ու զարգացման դինամիկան։
Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական զարգացմանը, պետական կառույցների կարողությունների հզորացմանը, օրենքի գերակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին ԱՄՆ ցուցաբերած օժանդակության կապակցությամբ: Էնթոնի Բլինքենը հայտնել է ամերիկյան կողմի լիակատար աջակցությունը Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ վճռական դիրքորոշումը։ Այս համատեքստում հիշատակելով անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդպիսով ԱՄՆ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության արժեքներին ու սկզբունքներին:
Կողմերը նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ վերջերս իրականացված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև ԱՄՆ-ի՝ որպես համանախագահ երկրի դերը։-0-
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում