583.47
6.5
494.76
+2
Եղանակը Երևանում
Հայ

Էրդողանը հայտարարել է Եվրոպայի` մոտեցող ավարտի մասին

01:15
25 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպան մոտեցնում է իր ավարտն իսլամատյացության պատճառով։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը` ելույթ ունենալով Քայսերի քաղաքում, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Anadolu գործակալությանը։

«Եվրոպան փաստորեն պատրաստում է իր սեփական ավարտը` հանդես գալով մահմեդականների դեմ», – ասել է Էրդողանը` մեկնաբանելով Բեռլինի Մևլյանա մզկիթում նամազի ժամանակ գերմանացի ուժայինների օպերացիան։

«Եվրոպան պետք է որքան հնարավոր է շուտ ազատվի այդ հիվանդությունից` իսլամատյացությունից, հակառակ դեպքում այն կտալապի ողջ Եվրոպան ներսից», – ասել է Թուրքիայի նախագահը։

Загружается новость ... "Лево"

«Գերմանիայի մզկիթի վրա հարձակումը, հարյուրավոր ոստիկանների մասնակցությամբ, չի կարող բացատրվել ոչ անվտանգության նկատառումներով, ոչ այլ պատճառով։ Դա ունի պարզ անվանում` իսլամատյացություն», – ավելացրել է Էրդողանը։

Նա մեղադրել է եվրոպական երկրներին «ֆաշիստական մտածողության» և երկերեսության մեջ` հիշեցնելով Charlie Hebdo ֆրանսիական ամսագրում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները։

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի 6մլն թուրք քաղաքացիներն ու Եվրոպայի մահմեդական ամբողջ հանրությունը կարողանան խաղաղ ապրել։

Bild–ի հաղորդմամբ, գերմանացի ուժայինների ռեյդը Բեռլինի մզկիթում տեղի է ունեցել հոկտեմբերի 21–ին։ Շուրջ 150 ոստիկաններ ներխուժել են մզկիթ առավոտյան նամազի ժամանակ, իրականացրել են խուզարկություններ խարդախության հետ կապված քրգեական գործի շրջանակում։ Ոստիկանությունը կարծում է, որ մզկիթն ապօրինաբար ստացել է 70 հազար եվրո` որպես փոխհատուցում COVID-19 համավարակի պատճառով առաջացած ճգնաժամի ժամանակ։

Խուզարկության արդյունքում առգրավվել է մոտ 7 հազար եվրո, տեղեկատվություն պարունակող կրիչներ և փաստաթղթեր։ Մզկիթի ղեկավարությունը հերքել է մեղադրանքներն ու հայտարարել, որ ոստիկանները ոչինչ չեն գտնի։

Եվրոպական հակամահմեդական հռետորաբանությունն ուժեղացել է Ֆրանսիայում քոլեջի դասախոսի սպանությունից հետո, ով դասի ժամանակ ցուցադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները։ Դասախոսի սպանության մեջ մեղադրվում է 18–ամյա չեչեն, ով 2008թ.–ին ներգաղթել է Ռուսաստանից։Նա կտրել է դասախոսի գլուխն ու փորձել է փախուստի դիմել, սակայն սպանվել է ոստիկանների կողմից։ Փարիզում կազմակերպվել է հանրահավաք` ի աջակցության ժողովրդավարական արժեքների և ծայրահեղական իսլամիզմի դեմ։ Հանրահավաքին մասնակցել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը։–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:49
12 Նոյեմբերի 2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել
21:40
11 Նոյեմբերի 2020
ՀՀ պատգամավորները չեն հանդիպել խորհրդարանի արտահերթ նիստում՝ Փաշինյանի հրաժարականի հարցով. Պետրոսյան
Այսօր ժամը 20:00-ին նախատեսված Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստի քվորում չի հավաքվել
21:04
11 Նոյեմբերի 2020
Արցախի վերաբերյալ համաձայնագիրը լուրջ անհանգստություն է առաջացրել հայ ժողովրդի մեջ. նախագահը և կաթողիկոսը կարևորել են երկրում կայունության պահպանումը (ՎԻԴԵՈ)
անրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ․ ՎԻԴԵՈ
19:30
11 Նոյեմբերի 2020
ՀՀ ԱԺ արտահերթ նիստը նախատեսված է 20:00-ին
Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը նախատեսված է ժամը 20:00-ին
19:18
11 Նոյեմբերի 2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ․ անհրաժեշտ 33 ստորագրությունները հավաքված են
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մտադիր է խորհրդարանի արտահերթ նիստ գումարել սեփական օրակարգով
19:10
11 Նոյեմբերի 2020
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու գործընթացը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց է նախաձեռնում
17:16
11 Նոյեմբերի 2020
ԱԱԾ-ն հետաձգել է իր հրավերը Սերժ Սարգսյանին
Ազգային անվտանգության ծառայությունն իր հրավերը ՀՀ երրորդ նախագահին անորոշ ժամանակով հետաձգել է
14:58
11 Նոյեմբերի 2020
Վանեցյանը՝ ՀՀ-ի կողմից Ղարաբաղի շուրջ փաստաթղթի ստորագրման պատճառների ու հետևանքների, քաղաքացական պատերազմի վտանգի և ընդդիմության օրակարգի մասին
Վանեցյանը՝ ՀՀ-ի կողմից Ղարաբաղի շուրջ փաստաթղթի ստորագրման պատճառների ու հետևանքների, քաղաքացական պատերազմի վտանգի և ընդդիմության օրակարգի մասին
22:27
10 Նոյեմբերի 2020
Գախարիան Փաշինյանի հետ զրույցում ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ
22:18
10 Նոյեմբերի 2020
ՀՀԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները նախագահ Սարգսյանին իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ․ ՎԻԴԵՈ
21:48
10 Նոյեմբերի 2020
ՀՅԴ-ի ներկայացուցիչները ՀՀ նախագահին հայտնել են Ղարաբաղի հարցի շուրջ համազգային կոնսենսուսի անհրաժեշտության մասին (ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ․ ՎԻԴԵՈ
21:15
10 Նոյեմբերի 2020
Վանեցյանը ՀՀ նախագահին ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու իր կուսակցության տեսլականը (ՎԻԴԵՈ)
Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ. ՎԻԴԵՈ