ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Էրդողանական Թուրքիան հենց այս պահին խիստ վտանգավոր թշնամի է, ուստի պատրանքներին տրվել չի կարելի, թե իրբ «վերջ, Թուրքիան այլևս չեզոքացված է»։ Այս մասին Telegram–ի իր ալիքում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Загружается новость ... "Лево"
«Թուրքիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ի հայտ եկած հումանիտար աղետի խորապատկերին էրդողանական վարչախումբը հսկայական, կարծում եմ՝ որոշ դեպքերում անդառնալի, ներքաղաքական և արտաքին քաղաքական իմիջային կորուստներ է կրում։ Անշեղորեն և հանդուգն կերպով իր բոլոր խնդիրները լուծող էրդողանական Թուրքիայի քարոզչական առասպելը հօդս են ցնդեցնում պետության կողմից անհուսության և անօգնական վիճակի մատնված՝ Թուրքիայի հասարակ քաղաքացիների անձնական ողբերգությունների կադրերը», – գրել է Ոսկանյանը։
Թուրքիայում փետրվարի 6–ի տեղի են ունեցել ավերիչ երկրաշարժեր, զոհվել են հարյուրավոր մարդիկ, կան հազարավոր վիրավորներ։–0–