ԵՄ–ում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ ադրբեջանցի գործընկերը սպառնացել է սպանել իրեն․ Politico

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ դեսպանատունը պաշտոնական բողոք է հղել Բրյուսելում գտնվող մյուս դիվանագիտական առաքելություններին այն բանից հետո, երբ ԵՄ–ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ ադրբեջանցի գործընկերը սպառնացել է սպանել իրեն։
Նախորդ շաբաթ տարածված նամակում, որիn ծանոթացել է Politico–ն, նշվում է, որ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից ենթարկվել է «բանավոր հարձակումների և ահաբեկման», ով «ուղիղ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքին»։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքիայի դեսպանատան կողմից երկրի ազգային օրվա առթիվ։ Երևի սա Երևանի և Թուրքիայի մտերիմ դաշնակից Բաքվի միջև 2020թ․–ի պատերազմից հետո Անկարայի կողմից հովանավորվող առաջին միջոցառումն էր, որին հրավիրված էին ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները։
Սադիկովը Politico–ի հետ զրույցում հերքել է, որ նման միջադեպ է տեղի ունեցել՝ հայտարարելով, որ նման մեղադրանքները «դառնում են անհեթեթ»։ Նրա խոսքով, ընդունելությանը «լավ սնունդ էր, հաճելի մարդիկ», և դա «ստանդարտ դիվանագիտական միջոցառում էր, ինչպես միշտ»։
«Ես տեղյակ չեմ ոչ մի նամակի կամ մեղադրանքի մասին, հայ դիվանագետները կարող են պնդել, ինչ ուզում են», – ավելացրել է նա։
Հայաստանի և Թուրքիայի դեսպանատները որևէ տեղեկատվություն չեն մեկնաբանել։
Նախորդ տարի Սադիկովը քննադատության էր ենթարկվել ԵՄ–ի կողմից սոցցանցերում արված հրապարակման համար, որում նա, ամենայն հավանականությամբ, սպառնացել է գնդակահարել Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը, որը Բալայանի հետ այցելել է Հայաստան։