ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման շուրջ:
«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա», - նշել է Հունանյանը Facebook-յան իր էջում։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում