Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
14:10
19 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը նպատակաուղղված է երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանում, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանը, ինչպես միշտ, մասնակցում է բանակցություններին բավականին կառուցողական։ Մենք նպատակաուղղված ենք երկարաժամկետ խաղաղության մեր տարածաշրջանում։ Հայաստանը հետամուտ է մնում եռակողմ հայտարարություններին», – ասել է նա։
Միրզոյանը նաև նշել է, որ իրավիճակը, տեղում մի փոքր այլ է։
«Բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար տեսնում ենք էսկալացիա Ադրբեջանի կողմից։ Տեսնում ենք ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք։ Տեսնում ենք նոյեմբերի 9–ին հայտարարության կոպիտ խախտում։ Վերջին նման դրևսորումը եղել է Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի տեղադրման փորձը, չնայած նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ հստակ ձևակերպված է միջանցքի ռեժիմը` այն պետք է մնա ՌԴ–ի վերահսկողության տակ։ Բայց, ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը», – ասել է Միրզոյանը։
ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է և մասնակցելու է բանակցություններում։
Մայիսի 19–ին Մոսկվայում տեղի կունենան Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները։–0–