ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է իր կարծիքն այն հարցի շուրջ, թե ինչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի և ՌԴ անվտանգության երաշխիքների հետ:
Загружается новость ... "Лево"
«Այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ օկուպացնում է Արցախի բնակավայրերից մեկն ու ռազմավարական կարևոր բարձունքը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը: Բրիտանիայի հրապարակային աջակցությունն Ադրբեջանին մենք տեսել ենք 2020թ.-ին՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Նույնիսկ հիմա, Փառուխի և Քարագլխի օկուպացիայի ժամանակ, Մեծ Բրիտանիան չի թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, իսկ թե վարագույրներից այն կողմ, ինչ ծավալի և տեսակի իրական աջակցության է տրվում, կարող ենք միայն գուշակել», - գրել է նա
Telegram-ի իր ալիքում:
Բեգլարյանը նշում է, որ դա արվում է՝ տարածաշրջանում ադրբեջանա-թուրքական տանդեմի դիրքերն ամրապնդելու համար, Ռուսաստանի կենսականորեն կարևոր շահերին հարվածելու նպատակով, ինչի արդյունքում ոտնահարվում է Արցախի բնիկ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը:
«Իսկ Արևմուտքի կողմից «գովերգվող» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն ամենևին էլ կարևոր չեն նման կեղտոտ աշխարհաքաղաքական խաղերում», - եզրափակել է Արցախի պետական նախարարը:-0-